Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 35.23%-ը. հայտնի են ամենաակտիվ և ամենապասիվ քաղաքները

259
Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ., 19:45
Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 35.23%-ը. հայտնի են ամենաակտիվ և ամենապասիվ քաղաքները

Հանրապետության մի շարք մարզերում այսօր տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին ժամը 17-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 76.707 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 35.23 տոկոսը, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ժամը 17։00-ի դրությամբ քաղաքների մեջ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Կապանում՝ 16.255 մասնակից, իսկ ամենապասիվը՝ Արմավիրում՝ 7583։ Հրազդանում և Էջմիածնում մասնակցել են 13.163 և 12148 ընտրող համապատասխանաբար:

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: