Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ

368
Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ., 17:25
Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ. «Շնորհավոր 2800 –ամյա հոբելյանդ, սիրելի՛ Երևան: Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում և արտերկրում: Երևանը սիրում ենք անկախ մեր ծննդյան վայրից, անկախ մեր ապրելու վայրից: Երևանը մեր մեջ է, որը մեզ հուզում է ու ջերմացնում: Երևանը մեր ներկան է՝ երեկվա հիշողությամբ ու վաղվա վստահությամբ: Երևանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն: Սրտացավ լինենք մեր անցյալի ժառանգության և հոգատար՝ մեր ապագայի հանդեպ: Հավատարիմ մնանք Երևանին։ Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սեր»: