Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Եʹվ Հրազդան, ևʹ Վաղարշապատ քաղաքներում արձանագրվել է մի քանի դեպք». Անկախ դիտորդ

296
Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ., 17:00
«Եʹվ Հրազդան, ևʹ Վաղարշապատ քաղաքներում արձանագրվել է մի քանի դեպք». Անկախ դիտորդ

Անկախ դիտորդ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ևʹ Հրազդան, ևʹ Վաղարշապատ քաղաքներում արձանագրվել է մի քանի դեպք, երբ որպես օգնող գրանցված անձն առանց ընտրողի մտել է քվեախցիկ և քվեարկել նրա փոխարեն և՝ առանց նրա հետ խորհրդակցելու։
ՀՀ Ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, այցելու: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է»: