Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բնակարանում հայտնաբերվել է դի՝ վնասվածքների հետքերով

443
Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ., 16:50
Բնակարանում հայտնաբերվել է դի՝ վնասվածքների հետքերով

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 26 շենքի բնակարններից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 55-ամյա Իգոր Գուդկովի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան վնասվածքի հետքեր: Հարուցվել է քրեական գործ և նշանակվել մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: