Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ուստի և պետք է շնորհակալ լինենք ամերիկացի դիվանագետին». Բակուր Կարապետյան

522
Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ., 14:10
«Ուստի և պետք է շնորհակալ լինենք ամերիկացի դիվանագետին». Բակուր Կարապետյան

Արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՄՆ-ի՝ Հայաստանում նախկին դեսպան Ռիչարդ միլսի հայտարարությունը ազատագրված տարածքների մի մասի վերահանձնման մասին ոչ այլ ինչ է, քան ուղղակի զգուշացում հայկական կողմին, որ նման խնդիր կա, և պետք է զգույշ լինենք, թույլ չտանք, որ թուրքերը կրկին տիրեն մեր հայրենի եզերքի տարածքներին: Ուստի և պետք է շնորհակալ լինենք ամերիկացի դիվանագետին:
Հիշենք մեկ այլ ամերիկացի դիվանագետի՝ ՄԽ համանախագահ Մարեսկային, որը ուղղակի հայտարարեց, որ այդ տարածքներից երկրորդ բռնագաղթը բացառված է:
Պետք է ինտենսիվ կերպով վերաբնակեցնենք ազատագրված տարածքները»: