Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Երևանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ
![]() ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով Երևանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Երևանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ: Երևանը բերդաքաղաքից վաղուց դարձել է Արարատի հայացքի ներքո տարածված և արագ զարգացող մեծ ու գեղեցիկ քաղաք, ռազմապաշտպանական կառույցից վերածվել է քաղաքաշինության ասպարեզում իրականացված սխրանքի, ձեռք է բերել թամանյանական եզակի ճարտարապետական դիմագիծ, ստեղծել է իր յուրահատուկ՝ երևանյան միջավայրը, և ի վերջո, այն այլևս համայն հայության մայրաքաղաքն է: Ու նաև դարձել է բոլորիս սիրո, հոգատարության և հպարտության առարկան, որի զարգացումը խորհրդանշեց Հայաստանի ու հայության վերազարթոնքը: Երևանն այսօր ո´չ միայն Հայաստանի վարչական կենտրոնն է, այլև տնտեսական, գիտական, կրթական ու մշակութային մայրաքաղաքը, ուր միաձուլվել են պատմության բազմաթիվ շերտեր, և ուր, գոնե վերջին հարյուրամյակում, զարգացել է հայ հասարակական-քաղաքական միտքը, ձևակերպել է համահայկական ընդգրկում ունեցող նորանոր գաղափարներ և իրականություն դարձրել դրանք: Երևանն այսօր աշխարհի շատ ու շատ պետությունների կայուն զարգացման ճանապարհով ընթացող մայրաքաղաքների շարքում է, ապրում է նոր ժամանակների շնչով, միշտ զարմացնում է իր դասական գեղեցկությամբ ու կոլորիտով: Տոնական այս օրը հետադարձ հայացք նետելով Երևանի անցած քսանութ դարերին և երախտագիտությամբ հիշելով մեր քաղաքը կառուցողներին ու շենացնողներին՝ շնորհակալության առանձնահատուկ խոսքեր պիտի ուղղենք նաև բոլոր ա´յն մարդկանց, ովքեր իրենց տքնաջան աշխատանքով ամեն ինչ անում են մայրաքաղաքի զարգացման ու գեղեցկացման, Երևանը քաղաքային կյանքի բոլոր ոլորտներում ու համայնքային կառավարման ասպարեզում նորարարական մոտեցումների կենտրոն դարձնելու և դրանք Հայաստանի մյուս բնակավայրերում կյանքի կոչելու համար: Երևանի ծաղկման համար Հայաստանը շատ բան է արել, բայց Երևանն էլ շռայլորեն փոխհատուցել է այն, և որպես մայրաքաղաք՝ ուղենիշ է դարձել ողջ երկրի զարգացման համար՝ իր կրթական, բժշկական, գիտական, արդյունաբերական և մյուս ասպարեզների մեծ հնարավորությունները ծառայեցնելով հեռու ու մոտիկ, մեծ ու փոքր բնակավայրերի զարգացմանը: Սիրելի հայրենակիցներ, այսօր բոլորիս տոնն է և Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ու իմ անունից կրկին շնորհավորում եմ Երևանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ: Հպարտանանք մեր մայրաքաղաքի պատմությամբ, գնահատենք ու պահպանենք ներկան և կերտենք Երևանի վաղվա օրը»: |

Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
11103:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
19200:26
«Մանկական Եվրոտեսիլ 2025»-ում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթեց Ֆրանսիան (տեսանյութ)
146Երեկ, 22:48
Թբիլիսիում ընթանում է «Մանկական Եվրոտեսիլ 2025-ը»․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
125Երեկ, 20:30
«Խոսել եմ Պ.Սևակի թոռան հետ, հորդորել հանել քանդակը»․ Զարուհի Մուրադյան
166Երեկ, 15:42
«Չէ, սա Ախուրյանցի Անոյի կիսանդրին չէ, սա Պարույր Սևակի արձանն է»․ համացանցի արձագանքը (լուսանկար)
152Երեկ, 09:42
