Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Հնդկաստանում ավտոբուսը կամրջից ընկել է գետը. կան զոհեր

1985
Շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ., 20:10
Հնդկաստանում ավտոբուսը կամրջից ընկել է գետը. կան զոհեր

Հնդկաստանի հյուսիս-արևելյան հատվածում ընկած Ասսամ նահանգում ավտոբուսը կամրջից ընկնել է, ինչի հետևանքով առնվազն յոթ մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել են, հաղորդում է РИА Новости-ն:

Ըստ գործակալության, վթարը տեղի է ունեցել Գվահաթի և Մակարմուայի բնակավայրերի մոտ: Նախնական տվյալներով, վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը ճանապարհի դժվարին հատվածում, որից հետո մեքենան կոտրել է արգելապատնեշը և ընկել կամրջից:

Նշվում է, որ ավտոբուսը պատկանում է պետական ​​տրանսպորտային կորպորացիային: Ներկա դրությամբ, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում: