Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Լիբանանի ԱԺ նախագահը Փաշինյանին ցույց է տվել իր աշխատասենյակում պահվող 15-րդ դարի Ղուրանը

416
Շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ., 16:20
Լիբանանի ԱԺ նախագահը Փաշինյանին ցույց է տվել իր աշխատասենյակում պահվող 15-րդ դարի Ղուրանը

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Լիբանանի Ազգային Ժողովի նախագահ Նաբիհ Բըրիին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ցույց է տվել իր աշխատասենյակում պահվող 15-րդ դարի ձեռագիր Ղուրանը՝ բացված «Մարիամ» սուրահի էջում։

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Լիբանանում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այսօր հանդիպել է Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: