Բացվել է հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին
![]() Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում բացվել է հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող՝ նվիրված Երևանի 2800-րդ տարեդարձին: Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի կերտած եռակողմ հուշակոթողը խորհրդանշում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանը և Դավիթ Օհանյանը, ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Ռազմիկ Բլիկյանը, ում բարեգործությամբ կերտվել է հուշակոթողը, պաշտոնատար անձինք, հյուրեր: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, կարևորելով մայրաքաղաքում նման մշակութային կոթողների ստեղծման գաղափարը, նշել է, որ այս մեկը հատկապես խորհրդանշական է. «Սա ոչ թե պարզապես հուշակոթող է, այլ հուշակոթող-ցայտաղբյուր, քանի որ աշխարհում շատ քիչ քաղաքներ կան, որոնք ունեն ցայտաղբյուրներ: Ընդ որում, կոթողը նվիրվում է մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին: Հարկ է նաև նշել, որ Երևանը առանձնանում է նրանով, որ ցայտաղբյուրների քաղաք է»: Հուշակոթողի բացման արարողությունն ուղեկցվել է ուրախ համերգային ծրագրով: ![]() ![]() ![]() |

Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
11103:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
19200:26
«Մանկական Եվրոտեսիլ 2025»-ում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթեց Ֆրանսիան (տեսանյութ)
146Երեկ, 22:48
Թբիլիսիում ընթանում է «Մանկական Եվրոտեսիլ 2025-ը»․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
125Երեկ, 20:30
«Խոսել եմ Պ.Սևակի թոռան հետ, հորդորել հանել քանդակը»․ Զարուհի Մուրադյան
166Երեկ, 15:42
«Չէ, սա Ախուրյանցի Անոյի կիսանդրին չէ, սա Պարույր Սևակի արձանն է»․ համացանցի արձագանքը (լուսանկար)
152Երեկ, 09:42



