Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հայաստանի հիմնական խնդիրն ուժեղ ընդդիմության բացակայությունն է». Ոսկան Սարգսյան

392
Շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ., 17:05
«Հայաստանի հիմնական խնդիրն ուժեղ ընդդիմության բացակայությունն է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ներկայումս Հայաստանի հիմնական խնդիրն ուժեղ ընդդիմության բացակայությունն է: Ընդդիմություն, որը ՀՀԿ-ի նման վարկաբեկված չլինի իշխանություն եղած ժամանակ երկրի թալանով, չվախենա Նիկոլ Փաշինյանի իշխանությանը արդարացի կերպով քննադատելուց, ունենա հիմնահարցերի լուծման այլընտրանքային տարբերակներ: Աքսիոմա է՝ որքան ուժեղ է ընդդիմությունը, այնքան հզոր է պետությունը: Մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր, ուժեղ ընդդիմության ձևավորումն իրատեսական չէ, մանավանդ այս պայմաններում, երբ շատ-շատերն անհարկի էյֆորիայի մեջ են, կարծես գլխներին հոպոպի փոշի է իջել»: