«Այն, ինչ նկարագրվում է վեպի մեջ, մեր օրերի իրողություններն են». Արծրուն Պեպանյան
![]() Արծրուն Պեպանյանն իր՝ «Վերադարձ կամ Տիգրան Մեծ» վեպի մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել. ...Իսկ այժմ վերնագրի մասին. ինչու՝ վերադարձ: Աշխարհը մեկ օրգանիզմ է իր ներկայով ու ապագայով՝ նախապես տեսնված ապագայի աչքով: Դիցերը, քուրմերի շուրթերով, Տիգրանին հայտնում են, թե ինչ է տեղի ունենալու մարդկութան հետ հազարավոր տարիներ հետո, հոգևոր, բարոյական ինչպիսի ձևախեղումներ է ապրելու մարդը, ինչպես է հայտնվելու բարոյական նահանջի քաոսում: Եվ այն, ինչ նկարագրվում է վեպի մեջ, մեր օրերի իրողություններն են. մարդը հեռացել է Աստծուց, չի հետևում տիեզերական օրենքներին, մի խոսքով՝ Աստված մահանում է նրա համար: Պատմության շրջափուլն ամբողջանում է. այսօրվա իրավիճակը շտկելու համար ևս պատասխանատու է հայը: Նա պետք է քանդի հանգույցը: Որովհետև տիեզերական ուժերի կողմից հայ էթնոսի վրա այդ առաքելությունն է դրված: Նա պարտավոր է լուծել խնդիրը, պարտավոր է փրկել շեղված աշխարհը: Ուստի սպասենք Տիգրան արքայի գալստյանը: Ու կարողանանք տեսնել նրա գալուստը… |

Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
11103:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
19200:26
«Մանկական Եվրոտեսիլ 2025»-ում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթեց Ֆրանսիան (տեսանյութ)
146Երեկ, 22:48
Թբիլիսիում ընթանում է «Մանկական Եվրոտեսիլ 2025-ը»․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
125Երեկ, 20:30
«Խոսել եմ Պ.Սևակի թոռան հետ, հորդորել հանել քանդակը»․ Զարուհի Մուրադյան
166Երեկ, 15:42
«Չէ, սա Ախուրյանցի Անոյի կիսանդրին չէ, սա Պարույր Սևակի արձանն է»․ համացանցի արձագանքը (լուսանկար)
152Երեկ, 09:42
