Ինչպես բացվեց Սայաթ-Նովայի պողոտան 1963-ին
![]() Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Սայաթ-Նովայի պողոտան և Նալբանդյան փողոցի խաչմերուկը պատկերող այս լուսանկարը թվագրվում է 1963 թվականի հոկտեմբերի 27-ով: Հենց այդ օրն է կայացել Երևանում հայ մեծ աշուղի անունը կրող պողոտայի պաշտոնական բացման արարողությունը և այդ առիթով ժողովրդական տոնախմբությունը: Սայաթ-Նովայի պողոտայի մեջ էր ներառվել նաև Խանջյան փողոցից դեպի Չարենցի փողոցը ընկած հատվածը, որն այդ ժամանակ կրում էր ռուս բանաստեղծ Լերմոնտովի անունը: Սայաթ-Նովայի պողոտայի անվանակոչման հարցում մեծ ավանդ է ունեցել երջանկահիշատակ Գրիգոր Հասրաթյանը, ով 1962-1975 թվականներին Երևանի քաղաքապետն էր՝ Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահը: Ուշագրավ տեղեկություններ է հարցազրույցներից մեկում հաղորդել այդ իրադարձության վերաբերյալ ինքը՝ Գրիգոր Հասրաթյանը, որը ներկայացնում ենք ստորև: «Սայաթ-Նովայի պողոտան բացելու օրը, գիշերվա ժամը 12-ից հետո, երբ ես նոր էի մտել տուն, զանգեց հեռախոսը՝ դա այն ժամանակվա կառավարական ուղիղ կապով էր: Զանգողը Յակով Զարոբյանն էր՝ Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը: Նա ինձ ասաց հետևյալը. «Գիտեք, ձեր վրա մի մատերիալ են գրել Մոսկվա, հիմա վաղն այդ ամենը պետք է ստուգվի»: Զարոբյանն այնուհետև պարզաբանեց. «Ձեզ հետևյալում են մեղադրում. որ, իբր, Երևանում մի երիտասարդ է նշանակված քաղաքագլուխ՝ մոլի ազգայնական (махровый националист), ով Լերմոնտովի անունը կրող փողոցը փոխարինել է ինչ որ մի աշուղի անունով: Վաղը գալու են ստուգեն՝ տարեք Լերմոնտովի անունով ցուցանակները նորից փակցրեք այդ փողոցում»: Գիշերն այդպես էլ արեցինք: Հաջորդ օրը ստուգումների ժամանակ ամեն ինչ խաղաղ անցավ, բայց դե, փաստորեն, նմանատիպի դիմադրություններ, եթե կարելի է դա այդպես ասել, մշտապես էլ եղել են»: Նշենք, որ Լերմոնտովի փողոցին հնարավոր եղավ կրկին վերադարձնել Սայաթ-Նովայի անունը՝ Հայաստանի անկախության հռչակումից հետո միայն»: |

Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
11103:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
19200:26
«Մանկական Եվրոտեսիլ 2025»-ում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթեց Ֆրանսիան (տեսանյութ)
146Երեկ, 22:48
Թբիլիսիում ընթանում է «Մանկական Եվրոտեսիլ 2025-ը»․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
125Երեկ, 20:30
«Խոսել եմ Պ.Սևակի թոռան հետ, հորդորել հանել քանդակը»․ Զարուհի Մուրադյան
166Երեկ, 15:42
«Չէ, սա Ախուրյանցի Անոյի կիսանդրին չէ, սա Պարույր Սևակի արձանն է»․ համացանցի արձագանքը (լուսանկար)
152Երեկ, 09:42
