Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Այո, Հայաստանում չկան օլիգարխներ». Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է իր երեկվա հայտարարությունը

380
Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ., 20:05
«Այո, Հայաստանում չկան օլիգարխներ». Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է իր երեկվա հայտարարությունը

Կապանում ելույթ ունենալով հաջակցություն քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի կազմակերպված հանրահավաքին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր երեկվա այն հայտարարությանը, թե Հայաստանում չկան օլիգարխներ: «Երեկ ես հայտարարություն արեցի, որ Հայաստանում չկան օլիգարխներ: Եղան մեկնաբանություններ, որոնցում ինչ-որ գործարքներ են փնտրում: Եկեք արձանագրենք, թե ինչի մասին է խոսքը: Այսքան տարի Հայաստանում օլիգարխ ու օլիգարխիա բառերը ամենապոպուլյարն են: Իսկ ինչ է օլիգարխ, կամ օլիգարխիա: Օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, օլիգարխն էլ՝ քչերի իշխանության ներկայացուցիչ: Ես ասում եմ, որ Հայաստանում քչերի իշխանությունը տապալված է, այսինքն հաստատված է շատերի, այսինքն ժողովրդի, այսինքն ձեր իշխանությունը: Դա չի նշանակում, որ նախկինում օլիգարխ կոչվածները դադարել են գոյություն ունենալուց: Քավ լիցի: Բայց նրանց կարգավիճակն է դադարել օիլգարխ լինելուց: Հայաստանում չկա մեկը, ով մտածի, թե իր իշխանությունն ավելի ուժեղ է ժողովրդի ու պետական իշխանությունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: