Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Թրամփի վարչակազմը ժամանակավորապես չեղարկել է Ռոգոզինի նկատմամբ սահմանած պատժամիջոցները

4942
Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ., 16:00
Թրամփի վարչակազմը ժամանակավորապես չեղարկել է Ռոգոզինի նկատմամբ սահմանած պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակավորապես չեղարկել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի նկատմամբ սահմանած պատժամիջոցները, հաղորդում է ТАСС-ը:

Վաշինգթոնը պատժամիջոցներ էր սահմանել Ռոգոզինի նկատմամբ 2014թ., երբ վերջինը զբաղեցնում էր Ռուսաստանի փոխվարչապետի պաշտոնը:

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության՝ NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնի խոսքով՝ պատժամիջոցների ժամանակավոր չեղարկումը կապված է Միացյալ Նահանգներ «Ռոսկոսմոս»-ի ղեկավարի սպասվելիք այցի հետ:

«NASA-ն խնդրել է չեղարկել պատժամիջոցները, որպեսզի ռուսական կորպորացիայի նախագահը կարողանա այցելել Միացյալ Նահանգներ և հանդիպել ամերիկացի գործընկերների հետ: Բացի այդ, ես կցանկանայի, որպեսզի նա հետագայում ինձ հետ այցելի Ռայսի համալսարան»,- ասել է NASA-ի ղեկավարը: