Պեսկովը՝ Պուտինի և այլ պետությունների ղեկավարների միջև «քիմիայի» մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է Պուտինի և այլ պետությունների ղեկավարների միջև «քիմիայի» մասին: Այս մասին Պեսկովն ասել է ռուսական «Առաջին ալիքի» եթերում: «Չգիտեմ, թե որքանով քիմիա գոյություն ունի պետությունների ղեկավարների միջև: Ոչ մի քիմիա նախագահին չի ստիպի ետ կանգնել ազգային շահերից»,- ասել է Պեսկովը: Որպես օրինակ Պեսկովը նշել է Պուտինի և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի միջև հարաբերությունները, գրում է Lenta.ru-ն: «Երբ Շրյոդերը կանցլեր էր, նրանք առանց զիջելու վիճում էին ընթացիկ հարցերի շուրջ՝ լինի դա միջազգային օրակարգ, թե երկկողմ հարաբերություններ»,- նշել է նա՝ հավելելով, որ ընկերական հարաբերությունները չեն կարող ազդել բանակցությունների բնույթի վրա: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ՌԴ նախագահի հետ ընկերության մասին, ասել էր. «Դա քիմիա է, որը չես բացատարի»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00