Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Զանգվածային թունավորում Կասպից ծովում. իրանցի ծովագնացներ են մահացել

1960
Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ., 12:45
Զանգվածային թունավորում Կասպից ծովում. իրանցի ծովագնացներ են մահացել

Ադրբեջանցի սահմանապահները փրկել են Կասպից ծովում գտնվող իրանական Nazmehr բեռնանավի ծովագնացներին, սակայն ավելի ուշ նրանցից 3-ը հիվանդանոցում մահացել է, հաղորդում է РИА Новости-ն:

Գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պետական սահմանային ծառայությանը, հայտնում է, որ զանգվածային թունավորման հետ կապված իրանական բեռնանավն օգնություն է խնդրել: Սահմանապահները նավի վրա ծանր վիճակում հայտնաբերել են անձնակազմի 7 անդամի, նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, այնուհետ նավն ուղղվել է Աբշերոնի նավահանգիստ: Տուժածներին հոսպիտալացրել են: Իրանցի 7 ծովագնացներից 3-ը մահացել է հիվանդանոցում: