«Ստեղծագործելը դարձել է հոգեվիճակ, որի միջոցով իմ հույզերն եմ ներկայացնում». Մանան Սահրադյան
![]() Ապագա մանկաբույժ, 18-ամյա Մանան Սահրադյանը նաև ստեղծագործում է: « 9-րդ դասարանում էի, երբ առաջին անգամ «Վերջին զանգի» միջոցառման համար ստեղծագործություն գրեցի, դրանից հետո մոտ մեկ տարի դադար եմ տվել և հետո սկսել եմ նորից ստեղծագործել»,- զրույցում պատմում է Մ. Սահրադյանը: Մանանը գրել սկսել է 14 տարեկանից, հիմնականում գրում է չափածո գործեր և արդեն ունի մեկ նովել: «Անակնկալ այց» նովելը, որը, ըստ Մանանի՝ «որոշ չափով իրականություն է, որոշ չափով՝ երևակայական»՝ ներկայացնում է գրողի կյանքը: Չափածո գործերը նվիրված են սիրուն և հայրենիքին: Հայրենիքս՝ որպես հիմնասյուն, Ամուր կառչել է հայոց սուրբ հողին, Հայրենիքս՝ ասես սրբություն, Զոհեր է թողել իր ճանապարհին… Մանան Սահրադյանն ապրում է Արարատի մարզի Վեդի քաղաքում, սովորում՝ Երևանի պետական բժշկական համալսարանում: Ծնողների ու իր ցանկությամբ ընտրել է բժշկի մասնագիտությունը: «Երեխաներին շատ եմ սիրում, այդ պատճառով որոշեցի մանկաբույժ դառնալ»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ստեղծագործելը ևս կարևորում է: «Ստեղծագործելը դարձել է հոգեվիճակ, որի միջոցով իմ հույզերն ու ապրումներն եմ ներկայացնում»: Մանանն ասում է, որ ընտանիքի անդամներից բացի պարտական է իր երեք ուսուցչուհիներին: «Ինձ ոգևորել են ոչ միայն ընտանիքիս անդամները, այլև իմ երեք ուսուցչուհիները՝ Նաիրա Հովասափյանը, Սոնա Դավթյանը, Նարինե Գասպարյանը, ովքեր իրենց մեծ ներդրումն են ունեցել նաև իմ դաստիարակման գործում»: Հայրենիքս՝ իր շքեղությամբ, Օտարի սրտում կարոտ է ծնել, Հարենիքս՝ իր տաքուկ ջերմությամբ, Հայ պանդուխտներին տուն է դարձրել: |

Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
11103:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
19200:26
«Մանկական Եվրոտեսիլ 2025»-ում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթեց Ֆրանսիան (տեսանյութ)
146Երեկ, 22:48
Թբիլիսիում ընթանում է «Մանկական Եվրոտեսիլ 2025-ը»․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
125Երեկ, 20:30
«Խոսել եմ Պ.Սևակի թոռան հետ, հորդորել հանել քանդակը»․ Զարուհի Մուրադյան
166Երեկ, 15:42
«Չէ, սա Ախուրյանցի Անոյի կիսանդրին չէ, սա Պարույր Սևակի արձանն է»․ համացանցի արձագանքը (լուսանկար)
152Երեկ, 09:42


