Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ի՞նչ է արել պաշտպանության նախարարն այս դեպքի հետ կապված». Ժաննա Ալեքսանյան

274
Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ., 13:30
«Ի՞նչ է արել պաշտպանության նախարարն այս դեպքի հետ կապված». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ այցելեցինք գյումրեցի զինծառայող Գևորգ Հարոյանի ընտանիքին։ Մահվան մի սարսափելի պատմություն, որը բացահայտում է առնվազն մի ամբողջ զորամասի պատկերը, թե ինչ անպաշտպան է եղել Գևորգը, ու նաև իր ընտանիքը, այդ զորամասի բարքերի առաջ, թե ինչպես կարելի է զինվորին ամեն օր ծեծել, նսեմացնել, ստորացնել, ապա սպանել ու որակել ինքնասպանություն՝ ծաղրի ենթարկելով ընտանիքին։ Ինչ անտարբերություն ու բռնի մթնոլորտ է տիրել այդ զորամասում, որ երկու ամիս առաջ զորակոչված տղան 10 կգ-ից ավել նիհարել է, գտնվել է հոգեբանական ծանր վիճակում և որևէ մեկը հրամանատարական կազմից դա չի նկատել։ Գևորգը ծնողներին պատմել է, որ դժոխային ծառայության մեջ է, բայց թույլ չի տվել միջամտել։ Եվ սա համատարած է։ Ի՞նչ է արել պաշտպանության նախարարը կոնկրետ այս դեպքի հետ կապված։ Հրամանատարական կազմը շարունակում է անպատիժ ապրել մինչև հաջորդ դեպքը և այդպես շարունակ»։