«Այս անթույլատրելի և խայտառակ փաստերը ՔՊ-ն չպետք է անտեսի». Արթուր Սաքունցը՝ երեկվա ձայնագրության մասին
«Այս անթույլատրելի և խայտառակ փաստերը պետք է գնահատական ստանան ՔՊ-ի կողմից՝ անտեսել չի կարելի»,- անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից տարածված ձայնագրությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Տեղեկացնենք, որ երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն էր ստացել, որ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին՝ հավելելով, որ Միքայելյանի քարոզարշավն ընթացել է մի շարք խախտումներով։ Տեղեկությունը ստուգելու նպատակով ՀԿ-ի աշխատակիցը զանգահարել էր Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և ներկայացել իբրև Սասուն Միքայելյանի օգնական։ Բակլաչյանին հարցրել է, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին, ժամը 15։00-ին մեկնարկող հանրահավաքին։ Տնօրենը պատասխանել է, որ իր հետ կբերի մոտ 100 մարդ, այդ թվում դպրոցի անձնակազմին, նաև առաջարկել է ներգրավել դպրոցականներին՝ 9-րդ դասարանցիներին։ Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանը ձայնագրության վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Fip.am-ի տարածած տեղեկությունն ուղղակի սադրանք է, իսկ նախընտրական քարոզարշավն անցել և անցնում է հավասար, մրցակցային պայմաններում: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36