Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Դ. Տոնոյանը Թոմաս Մայր-Հարթինգին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը

340
Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ., 20:15
Դ. Տոնոյանը Թոմաս Մայր-Հարթինգին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը

Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կառավարող տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին և ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ ԵՄ ուսումնավարժական ծրագրերում զինվորական անձնակազմ ընդգրկելու և ԵՄ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու հնարավորությունները: Զրուցակիցները նշել են այս գործընթացի իրականացման համար համապատասխան միջազգային իրավական դաշտի մշակման կարևորությունը:

Հյուրերի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը՝ նշելով, որ ներկայումս լարվածությունը որոշակիորեն նվազել է: