Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում հուզվել է՝ կարդալով Արա Գյուլերի մահվան լուրը
539
Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ., 17:15
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի հաղորդավար Ֆուաթ Քոզլուքլուն ուղիղ եթերում իր ավագ ընկեր, հանրահայտ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան լուրը էկրանի վազող տողով տեսնելուց հետո չի կարողացել զսպել հուզմունքը, գրում է Ermenihaber-ը: Քոզլուքլուն երկար ժամանակ գլուխը կախել է՝ ջանալով զսպել արցունքները և դժվարացել է նախադասություն կազմել ու ավարտին հասցնել իր խոսքը: Մի կերպ փորձելով շարունակել եթերը՝ Ֆուաթ Քոզլուքլուն հայացքն ուղղել է իր զրուցակից Ալի Ֆաիք Դեմիրին և ասել «Մահացել է… Չեմ կարող հավատալ: Չէի ուզի այս լուրը տալ»: Քոզլուքլուն ավելի վաղ՝ օգոստոսի 16-ին, մեծ վարպետի ծննդյան 90-ամյակի օրը, նրան անակնկալ էր մատուցել: Գյուլերի մահվան կապակցությամբ ցավակցություն էր հայտնել Թուրքիայի նախագահը: |
«Բռնության միջոցով հնարավոր չէ զսպել աճող հանրային բողոքը»․ Արա Պողոսյան
6212:36Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիայի որոշմանը
8212:00ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ
25209:48Զուրաբիշվիլին շտապ դիմել է Մակրոնին և Միշելին
19309:36Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
13509:30Փաշինյանը տևական ժամանակ է՝ խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
14209:00