Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

«Վեց հայացք Արարատին»՝ հունական Գալան տրիոյի կատարմամբ

165
Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ., 00:05
«Վեց հայացք Արարատին»՝ հունական Գալան տրիոյի կատարմամբ

«Կոմիտաս» փառատոնի շրջանակներում, Հայաստան է ժամանել երաժշտական շրջանակներում հայտնի Գալան տրիոն՝ Հունաստանից:

Գալան Տրիոն արդեն մեծ հաջողությամբ հանդես է եկել Վանաձորում, իսկ այսօր աշխարհի 6 կոմպոզիորտորների ստեղծագործություններն առաջին անգամ կհնչեն Երևանում: Մեզ հայերիս համար առանձնակի հաճելի է, որ Գալան տրիոն համերգին կկատարի Կոմիտասի ստեղծագործություններից, ինչպես նաև 6 կոմպոզիտորների համատեղ գրված «Վեց հայացք Արարատին» ստեղծագործությունը:

Կոմպոզիտորներից երկուսը ներկա են լինելու համերգին, իսկ մնացած 4-ի տեսաուղերձները կցուցադրվեն համերգից առաջ (միայն լրատվամիջոցների համար տեսաուղերձները կուղարկեմ հաջորդ նամակով):

Ոգևորված միացյալ ուժերով հեղինակած ստեղծագործության հաջողությամբ՝ կոմպոզիտորները որոշել են այցելել Հայաստան, անձամբ հայացք գցելու Արարատին, ապա անհատապես մեկական ստեղծագործություն հեղինակելու Կոմիտասի թեմաներով «Արարատ» խորագրով՝ հետագայում դրանք աշխարհի տարբեր երկրներում կատարելու նպատակով:

Համերգից առաջ երաժիշտների հետ կկայանա մամլո ասուլիս: Գալան տրիոյի երաժիշտներն են ՊետրոսԲուրաս (դաշնամուր), Բաբիս Կարասավվիդիս (ջութակ), Մարինա Կոլովու (թավջութակ):

Ասուլիսը տեղի կունենա համերգից առաջ, հոկտեմբերի 18-ին, ժամը 18:30-ին Կոմիտասի անվան կամերայիներաժշտության տանը: