Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում կատարված ավազակային հարձակման դեպքից
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ: 2018թ. հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04-ի սահմաններում, բժշկական դիմակներով դիմակավորված երկու անձինք, օգտվելով տան մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել Արագածոտն համայնքի տներից մեկը, հարձակվել տանն այդ պահին գտնվող կանանց՝ մոր և դստեր վրա, քաշքշել, ձեռքերով հարվածել նրանց: Վերջիններիս կողմից ցուցաբերված դիմադրության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի դիմակն ընկել է դեմքից և նրանք, առանց պահանջ ներկայացնելու, դիմել են փախուստի: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2018թ. հոկտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է բժշկական դիմակ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Քրեական գործով Արագածոտն համայնքի բնակիչները ճանաչվել են տուժող և հարցաքննվել: Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հանձնարարություններ են տրվել հետաքննական մարմնին՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: |
Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը
15910:48Արագածոտնում թոռը պապին կախված է գտել
380Երեկ, 21:30Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը
479Երեկ, 16:06Զոհ և վիրավորներ՝ Սիսիան-Սառնակունք ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով (լուսանկար)
480Երեկ, 12:18Կոտայքում երեխան ընկել է եռացող ջրով տարայի մեջ
411Երեկ, 11:00Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել
673Երեկ, 10:36