Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ կապված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հետ, գրում է РИА Новости-ն: «Պարտադիր կդիմեմ ՄԻԵԴ, եթե նման անհրաժեշտություն լինի: Հարցն այն է, որ դրա համար հարկավոր է անցնել ներպետական բոլոր գործընթացները»,- գործակալությանն ասել է Քոչարյանը: Ընդ որում, նա նշել է, որ կան առանձին դեպքեր, երբ դիմումներն ընդունվում են նախքան ներպետական գործընթացները, եթե դատարանի վրա ճնշումներ են նկատվում: «Իմ դեպքում նման ճնշում կա, և այժմ փաստաբանները պատրաստում են այդ դիմումը»,- հավելել է Քոչարյանը: Ընդ որում, Քոչարյանն «աննախադեպ» է անվանել ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը. «Այնպիսի սկանդալ է, որին, նվազագույնը, պետք է հրաժարականներ հաջորդեին: Սակայն նրանք շարունակում են պաշտոնավարել: Չնայած, եթե օբյեկտիվ լինենք, նրանք բռնվել են հանցանքի պահին»: Քոչարյանի խոսքով՝ գաղտնալսումը ոչնչացնում է քրեական գործը, որում ներգրավված է ինքը: «ՄԻԵԴ-ի համար այդ փաստը բավարար է: Քրեական գործը սարքված է: Ես այն իրավական աղբ եմ անվանում: Այլ բառ դժվար է գտնել»,- հավելել է Քոչարյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռոբերտ Քոչարյանը մտադիր է ընդդիմադիր կուսակցություն ստեղծել: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00