Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ
![]() Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 17-ին անցկացվեց «Խառնվածքներ» խորագրով համերգային երեկոն: Միջոցառման ընթացքում հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ ներկայացնելով Հայաստանում ոչ այդքան հաճախ կատարվող կոմպոզիտորների գործեր: Երեկոյի ընթացքում նվագախմբի և գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ ելույթ ունեցան սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը և դաշնակահար Նարե Կարոյանը: Դաշնակահարուհի Նարե Կարոյանը մի շարք մրցույթների դափնեկիր է, ունի ակտիվ համերգային գրաֆիկ: 2017 թվականից գերմանական Բեռգիշ Գլադբախ քաղաքի Sinngewimmel արվեստների կենտրոնի ղեկավարն է: Փաստում է՝ վերջին անգամ Կամերային նվագախմբի հետ հանդես է եկել 11-12 տարեկանում: «Շատ ուրախ եմ, որ նվագեցինք միասին: Առաջին անգամ էի համագործակցում մաեստրո Վահան Մարտիրոսյանի հետ: Փ. Հինդեմիթի Թեմա և չորս վարիացիաներ. Չորս խառնվածք ստեղծագործությունը, որը ներկայացրինք համերգի ընթացքում, շատ քիչ կատարվող գործ է: Հինդեմիթից ընդհանրապես փոքր-ինչ վախենում են, բայց այս գործը շատ գեղեցիկ է: Ափսոս, որ շատ չի հնչում: Կարծում եմ՝ Կամերային նվագախումբն էլ էր հաճույքով կատարում այն»,-նշում է Նարե Կարոյանը: ՀՊԿՆ նվագախմբի և գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն էլ փաստում է՝ թե՛ Նարե Կարոյանի, թե՛ Արմեն Հյուսնունցի հետ առաջին անգամ էին համագործակցում, բայց միասին հանդես գալու ցանկություն մշտապես ունեցել են: Մարտիրոսյանի խոսքով՝ համերգային ծրագրում ներկայացրել են գործեր, որոնք հազվադեպ են հնչում Հայաստանում: Մասնավորապես, երեկոյին ներկայացվեց նաև Հ. Վիլա Լոբոսի Ֆանտազիա սոպրանո սաքսոֆոնի և նվագախմբի համար գործը, ինչպես նաև Ա. Հյուսնունցի Արիա և պար, Նորից գարուն ստեղծագործությունները: |

Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
11103:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
19200:26
«Մանկական Եվրոտեսիլ 2025»-ում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթեց Ֆրանսիան (տեսանյութ)
146Երեկ, 22:48
Թբիլիսիում ընթանում է «Մանկական Եվրոտեսիլ 2025-ը»․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
125Երեկ, 20:30
«Խոսել եմ Պ.Սևակի թոռան հետ, հորդորել հանել քանդակը»․ Զարուհի Մուրադյան
166Երեկ, 15:42
«Չէ, սա Ախուրյանցի Անոյի կիսանդրին չէ, սա Պարույր Սևակի արձանն է»․ համացանցի արձագանքը (լուսանկար)
152Երեկ, 09:42
