Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

«Ցմահ ազատազրկված անձ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել». Արտակ Զեյնալյան

182
Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ., 11:30
«Ցմահ ազատազրկված անձ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել». Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցմահ ազատազրկման դատապարտված անձ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել.

Նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, աննախադեպ որոշում կայացրեց՝ դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելով ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին։
Երևույթն, իրոք, աննախադեպ է ու ողջունելի, քանի որ առաջինը՝ ՔԿՀ-ի կողմից առաջին անգամ ցմահ դադապարտյալին տրվել էր դրական նկարագիր, երկրորդ՝ տարիներ շարունակ որևէ ցմահ ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ դատարանը նման որոշում չէր կայացրել և երրորդ՝ անձն ազատվել է պատժի կրման տարիների ընթացքում դրսևորած պատշաճ վարքագծի համար։
Սա է մեր կառավարության այս ոլորտում որդեգրած քաղաքականությունը․ ցմահ ազատազրկված անձինք, պատժի կրման ընթացքում, օրինակելի վարքագիծ դրսևորելու արդյունքում, ևս իրավունք ունեն օգտվելու պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունից։ Վստահ եմ՝ սա այս թեմայով իմ առաջին և ոչ վերջին անդրադարձն է լինելու»։