Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արագածոտնում դիմակավորված 2 անձինք գիշերը փորձել են թալանել քաղաքացու տունը. մայր ու դուստր դիմադրել են

365
Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ., 10:30
Արագածոտնում դիմակավորված 2 անձինք գիշերը փորձել են թալանել քաղաքացու տունը. մայր ու դուստր դիմադրել են

Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 16-ին, ժամը 04:00-ի սահմաններում բժշկական դիմակներով դիմակավորված 2 անձ Արագածոտն գյուղի 3-րդ փողոցի 17-րդ տուն են մտել, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, և բռնություն են կիրառել տանտիրուհու՝ 46-ամյա Ռուզան Ռ.-ի և նրա մոր՝ 70-ամյա Խազալ Ռ.-ի նկատմամբ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Դիմակավորված անձինք կանանցից պահանջել են գումար, ոսկեղեն, սակայն կանայք մերժել են, տեղի է ունեցել քաշքշուկ, որի ընթացքում ավազակներից մեկի բժշկական դիմակը ընկել է գետնին: Դրանից հետո նրանք դիմել են փախուստի:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դիմակավորված անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: