Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Ո՞վ կլինի ԱԺ նախագահը. քննարկվում է երեք թեկնածու. «Հրապարակ»

343
Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ., 09:15
Ո՞վ կլինի ԱԺ նախագահը. քննարկվում է երեք թեկնածու. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Քաղպայմանագրում» և կառավարությունում այս օրերին ոչ միայն գրում-ջնջում են իրենց ապագա համամասնական ցուցակը, այլև քննարկում ապագա ԱԺ նախագահի և տեղակալների թեկնածությունների հարցը։

ԱԺ նախագահի երեք թեկնածու է քննարկվում՝ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան։ Ըստ «ՔՊ» աղբյուրների, ամենահավանականը համարվում է Լենայի թեկնածությունը, ինչը նաև գենդերային խնդիր կլուծի։ Ի դեպ, այս անգամ կանանց ներկայացվածության խնդիրն ավելի սուր է դրված՝ նախկին 4-ից մեկի փոխարեն նոր Ընտրական օրենսգրքով 3-ից մեկն է լինելու կին, իսկ կին քաղաքական գործիչների պակաս Հայաստանում միշտ է եղել»։