Վրաերթ Արարատի մարզում
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30–ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 62-ամյա Ռուբիկ Խաչատրյանն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 06 ԼՕ 608 համարանիշի ավտոմեքենայով Խաչփառ-Հայանիստ գյուղամիջյան ավտոճանապարհի Խաչփառ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկելե հետիոտնի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել բժշկական կենտրոն, այնուհետև կատարվածի մասին ահազանգել է ոստիկանություն: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունն, ով, ըստ վարորդի հայտարարության, 50-55 տարեկան կին է եղել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: |
Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը
15910:48Արագածոտնում թոռը պապին կախված է գտել
380Երեկ, 21:30Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը
479Երեկ, 16:06Զոհ և վիրավորներ՝ Սիսիան-Սառնակունք ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով (լուսանկար)
480Երեկ, 12:18Կոտայքում երեխան ընկել է եռացող ջրով տարայի մեջ
411Երեկ, 11:00Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել
673Երեկ, 10:36