Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Փարիզի քաղաքապետի հետ մասնակցել է «Թումո Փարիզ»-ի բացմանը

424
Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 21:15
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Փարիզի քաղաքապետի հետ մասնակցել է «Թումո Փարիզ»-ի բացմանը

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Վերջինը մեկ անգամ ևս պատրաստակամություն է հայտնել երկու մայրաքաղաքների միջև առկա փոխգործակցության ուղղություններն ընդլայնելու հարցում: Կողմերն անդրադարձել են նաև Փարիզում «Թումո» կենտրոնի ստեղծմանը և նկատել, որ այն երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության լավագույն օրինակներից է, ապա միասին Փարիզում ներկա է գտնվել «Թումո» կենտրոնի բացմանը:

Երևանի քաղաքապետը Փարիզի գործընկերոջ ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել պատանիների համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին: