Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանի ելույթն Արմավիրում

386
Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 18:40
Նիկոլ Փաշինյանի ելույթն Արմավիրում

Արմավիրի քաղաքապետի թեկնածու, «Իմ քայլը» թիմը ներկայացնող Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքին ելույթ ունեցավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Որևէ կասկած չկա, որ առաջիկա կիրակի օրը կայանալիք ընտրություններում հաղթելու եք դուք, հաղթելու են արմավիրցիները, բայց դուք գիտեք, որ այս ընտրություններում հեղափոխության թեկնածուն Դավիթ Խուդաթյանն է, և ես ուզում եմ ձեզ ասել, թե ինչու եմ նրան լավ թեկնածու համարում: Սա նաև պիտի վերաբերվի Կապանում, Էջմիածնում մեր առաջադրած թեկնածուներին, նրանք չունեն կլան, նրան թայֆային ներկայացուցիչ չեն, չունեն որևէ պարտավորվածություն որևէ մեկի առաջ: Միայն դուք կարող եք դնել որևէ պարտավորվածություն նրա վրա»:

Ապա նա անդրադարձավ նախորդ տարիներին անցկացված ընտրություններին՝ շեշտելով, որ կային մարդիկ, որ ցուցակները թևի տակ առած՝ մարդկանց առուծախով էին զբաղված, հաստատելով, որ նման պրակտիկա այսուհետ Հայաստանում չի լինելու: