Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից

425
Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 16:44
Մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից

Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «Սկանիա» բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրի Մ2 ճանապարհի 335-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 30-ամյա Ծովակ Խաչատրյանը, և երեք ուղևորները՝ 27-ամյա Տաթևիկ Արզումանյանը, 3-ամյա Նարե Խաչատրյանը և 58-ամյա Սվետլանա Թարվերդյանը, տեղում մահացել են. տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հիշեցնենք, երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, որի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։