Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Զավեշտ. Հանրապետականների օրն էլ օր չէ՝ իշխանությունը կորցնելուց հետո». Դերենիկ Մալխասյան

469
Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ., 01:20
«Զավեշտ. Հանրապետականների օրն էլ օր չէ՝ իշխանությունը կորցնելուց հետո». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բայց զավեշտ է.
Սահմանադրությունն այնպես են գրել, որ երկու անգամ քվեարկությամբ վարչապետ չընտրելուց հետո խորհրդարանն իրավունքի ուժով լուծարվում է։
Այսինքն ֆիքսված է, որ անպայման քվեարկություն պետք է լինի, ուստի շատ հնարավոր է, որ «Ելքը» Նիկոլի թեկնածությունն առաջադրի ու ՀՀԿ-ակաները և մյուս ուժերը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների սցենարին հավատարիմ մնալով, պետք է չընտրեն Նիկոլին, որ խորհրդարանը լուծարվի։
Եթե ընտրեն, չի լուծարվի ու գործընթացը նորից կսկսվի։ Հմիա, եթե ՀՀԿ-ականներն էլի Նիկոլին ընտրեն, ժովովրդական ցասումն ուղղվելու է հանրապետականների վրա, թե ինչո՞ւ ընտրեցիք Նիկոլին․․․ կոմեդիա»: