Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրել է վրացի գործարարի սպանությունն արտոնելու համար
Վրաստանի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ վրացի գործարար, միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունն արտոնել է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ ծառայողական լիազորությունների չարաշահման և սպանության նախապատրաստման համար ձերբակալվել են Վրաստանի ՆԳՆ-ի նախկին պաշտոնյաներ: Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են ձայնագրություններ, որոնք արվել են 2007թ. փետրվարի 4-5-ը: Ձայնագրություններում քննարկվում է միլիարդատիրոջ սպանության նախապատրաստումը: Ձայնագրությունների համաձայն՝ մեղադրյալներից մեկը փորձել է գործին ներգրավվել Պատարկացիշվիլիի թիկնապահին: Ձերբակալված նախկին պաշտոնյաներին 16-20 տարվա ազատազրկում է սպառնում: Քննությունը շարունակվում է: Նշենք, որ Պատարկացիշվիլին անսպասելիորեն մահացել է 2008թ. փետրվարին, Լոնդոնի մոտակայքում գտնվող իր առանձնատանը: Նա Վրաստանի նախկին իշխանությունների քաղաքական մրցակիցն էր: |
Ալիևը ժամանել է Մոսկվա
4713:00«Վահագն Ալեքսանյանի լայվին ի պատասխան». Տիգրան Վարդանյան (տեսանյութ)
6912:06«ԱՄՆ օգնության նոր փաթեթը հնարավորություն է տալիս խուսափել «երկրորդ Աֆղանստանից»»․ Զելենսկի
15411:24ԿԸՀ նախագահն ԱԺ-ում է (տեսանյութ)
6411:00«Առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար
12410:30«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան
137Երեկ, 16:54