Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Վանաձորում որդին հայտնաբերել է հոր դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վերքերով

456
Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 15:40
Վանաձորում որդին հայտնաբերել է հոր դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վերքերով

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղի, թիվ 30 տնակում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ կայքի՝ ոստիկաններն ու քննիչները նշված տնակում հայտնաբերել են 78-ամյա Սերյոժա Պողոսյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ պարանոցի, կրծքավանդակի շրջանում բազմաթիվ ծակած-կտրած վերքեր կան։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Սպանվածին հայտնաբերել է որդին՝ 26-ամյա Տիգրան Պողոսյանը։