«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, Մանվել Գրիգորյանի հարազատները հրաժարվել են նրանից». փաստաբան (տեսանյութ)
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ Մանվել Գրիգորյանի կալանավորման ու գործի քննության մասով վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից հետո, Մ. Գրիգորյանի հարազատները հրաժարվել են նրանից: «Պաշտոնապես հայտարարում եմ մեծարգո վարչապետ, որ Ձեզ ճիշտ չեն իրազեկում և Դուք չեք տիրապետում այս դրվագով իրավիճակին: Հանձնարարեք կոմպետենտ անձին, որպեսզի վերջինս ստուգի և Ձեզ զեկուցի, թե ինչ հիմքեր կան, որ Մանվել Գրիգորյանը շարունակի կալանքը կրելու: Եթե կան նման հիմքեր, ապա ես՝ որպես իրավաբան և փաստաբան, ստախոս եմ: Իսկ հիմքերի բացակայությունը կփաստի, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում»,- հայտարարել է փաստաբանը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱԱԾ-ն բերման էր ենթարկել և ձերբակալել գեներալ Մանվել Գրիգորյանին: Ըստ հաղորդագրության՝ ԱԱԾ աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Հիշեցնենք նաև, որ Երևանի ընդհանուր իրավասությանն դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։
|
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00