Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Գևորգ Կոստանյանը՝ «Փաշինյանի կողքին լինելու» և այլ երկրում աշխատանքի անցնելու մասին

409
Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 14:35
Գևորգ Կոստանյանը՝ «Փաշինյանի կողքին լինելու» և այլ երկրում աշխատանքի անցնելու մասին

«Ես երբևէ և որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել և չեմ շեղվելու: Եթե որևէ մեկը դա կարող է դիտարկել շեղում, ես մեծ հաճույքով կլսեմ բոլոր հիմնավորումները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀԿ-ականների կողմից իր հասցեին հնչող քննադատությանը, որ ինքը ժամանակին խիստ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին իսկ այսօր հայտարարել է, թե միշտ կլինի նրա կողքին, ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ այստեղ սկզբունքայնությունից շեղման ընդհանրապես պատճառ չկա:

Հաջորդ հարցին՝ արդյոք արտերկրից աշխատանքի առաջարկ ստացե՞լ է, և այն կապ ունի՞ Նիկոլ Փաշինյանի հետ կապված դիրքորոշման փոփոխության հետ, Գ. Կոստանյանն ասել է, որ միջազգային տարբեր կառույցներում տարբեր երկրների կողմից աշխատանքի անցնելու առաջարկ բազմիցս է ստացել: «Առաջարկ ստացել եմ նաև ԵՄ դատախազությունից և ես մինչև դեկտեմբերի 15-20-ը պետք է իմ վերջնական դիրքորոշումը հայտնեմ»,- նշել է Կոստանյանը: