Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ի՞նչ տեղի կունենա, եթե «հակածխախոտային նոր օրենսդրությամբ» արգելվի նրանց գործունեությունը». Բաբկեն Պիպոյան

462
Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 19:15
«Ի՞նչ տեղի կունենա, եթե «հակածխախոտային նոր օրենսդրությամբ» արգելվի նրանց գործունեությունը». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում գործում են մի շարք «նարգիլեանոցներ»։
Այնտեղ են հաճախ հանդիպում նարգիլեի սիրահարներն ու անցկացնում իրենց ժամանցը։ Ի դեպ որևէ մեկը իր երեխային այնտեղ չի տանում, նարգիլե չսիրողները ևս հեռու են այդ տարածքից։
Հիմա հարց.
Ի՞նչ տեղի կունենա, եթե «հակածխախոտային նոր օրենսդրությամբ» արգելվի նրանց գործունեությունը։
Նարգիլեի սիրահարները կդադարե՞ն նարգիլե ծխել, թե՞ կծխեն այլ վայրում, որտեղ արգելված չէ, որը կարող է լինել նաև բնակարան, որտեղ կան երեխաներ ու նարգիլե չծխողներ։
Եվ արդյունքում «կծխաղտոտվեն» չծխողներն ու կփակվի մի քանի բիզնես։
Հ.Գ. Նարգիլե չեմ սիրում, կողմ եմ ծխելու դեմ պայքարին։
Հ.Գ. 2. Ավելի կողմ եմ մտածված գործելուն։ Պարբերաբար պետք է մտածել, իհարկե, գիտակցում եմ, որ դա ուղղակի թարգմանությունից շատ ավելի բարդ է»։