Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանն ազատ է արձակվել

516
Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 13:40
Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանն ազատ է արձակվել

Երեկ դատարանը բավարարել է շուրջ երեք ամիս կալանքի տակ գտնվող Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ անունով հայտնի Հենրիկ Աբրահամյանի՝ կալանքից ազատելու միջնորդությունը:

Արդյունքում, վերջինը 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք՝ Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ փոխադրելու համար։