Ղրիմի օդանավակայանը կարող են վերանվանել Այվազովսկու պատվին
![]() Ղրիմի Հանրային պալատի խորհուրդը հաստատել է 10 պատմական անվանի գործիչների անունները, որոնցից կարող է ընտրվել Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանի անվանումը, հաղորդում է РИА Новости-ն: Ցանկում են հայտնվել հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու, կայսրուհի Եկատերինա II-ի, բանաստեղծ Մաքսիմիլիան Վոլոշինի, ադմիրալ Պավել Նախիմովի, Ղրիմում գինեգործության հիմնադիր Լև Գոլիցինի, լուսավորիչ ու հրապարակիչ Իսմայիլ Գասպրինսկիի, վիրաբույժ ու գիտնական Նիկոլայ Պիրոգովի, գրող Անտոն Չեխովի, գիտնական Դմիտրի Մենդելեևի և գրող Ալեքսանդր Գրինի անունները: «Կարծում եմ՝ օդանավակայանը պետք է վերանվանվի Այվազովսկու կամ Գրինի պատվին: Դա իմ կարծիքն է, ես այդպես եմ քվեարկելու: Նրանց արվեստն ու ճակատագիրը կապված են եղել Ղրիմի հետ»,- գործակալությանն ասել է Ղրիմի Հանրային պալատի նախագահ Գրիգորի Իոֆֆեն: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
