Իսրայելը հրթիռակոծման է ենթարկվել
5063
Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 11:30
![]() Իսրայելը Գազայի հատվածից հրթիռակոծման է ենթարկվել, հաղորդում է The Jerusalem Post-ը: Ըստ տեղեկության՝ մեկ արկ է ընկել Բեեր Շևա քաղաքում բնակելի տան վրա, որի հետևանքով մի քանի մարդ է տուժել: Եվս մեկն ընկել է ծովը՝ Թել Ավիվից ոչ հեռու գտնվող քաղաքի մոտակայքում, տուժածների մասին չի հաղորդվում: Իսրայելցի զինվորականների խոսքով՝ հարվածներ են հասցվել Գազայի հատվածից: Ըստ պաղեստինցիների՝ Գազայի հատվածում 10 բնակիչ է տուժել, ևս մեկը զոհվել է: Իր հերթին, պաղեստինյան տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ շոկային վիճակում հիվանդանոց են տեղափոխվել մեծ թվով աշակերտներ: Հրթիռակոծումից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է սահմանին Էրեզ և Քերեմ Շալոմ անցակետերի փակման մասին: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
