Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Աչք չփակել աչք հանողների և դրանց հովանավորների վրա». Արթուր Հայրապետյան

404
Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 20:20
«Աչք չփակել աչք հանողների և դրանց հովանավորների վրա». Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվ ես հուսով եմ, որ նոր խորհրդարանը ձևավորելուց հետո, կվերանայվի պետական համակարգում այն նշանակված կադրերի հարցը, որոնք իրականում բանի պետք չեն և նրանց կփոխարինեն խելքը գլխին, տվյալ համակարգից գլուխ հանող սրտացավ մարդիկ։
Նոր Հայաստանում չպետք է պետական հանցագործությունները պարտակել և չպետք է հեղափոխությունը հանդուրժի նախկինում «նչառություն» գտած պետական հանցագործների բանդան։ Դա ոʹչ բռնություն է, ոʹչ էլ անհանդուրժողականություն։ Դա կլինի պատասխանատվություն և ուրիշ ոչինչ։
Պետական հանցագործներին պատժելը նոր իշխանության համար մեկ նպատակը պետք է լինի։ Ես կարծում եմ, որ ԱԺ-ն լուծարելուց հետո, նոր ԱԺ-ն ձևավորելուց, պետք է պետական հանցագործությունները բացահայտել (նոր դատական համակարգ ստեղծելով) և դրանց տերերին ու ճորտերին համապատասխան օրենքներով փակել։
Էլ չեմ ասում՝ բարոյական դաշտում ինչ մեծ անելիքներ կան, որոնցից շատերը դեռ մինչև հիմա բարոյական վնասներ են հասցրել ցանկացած մեկին, որը չի առաջնորդվել իրենց թելադրանքներով և այդ վնասների համար էլ են սուս մնացել, որովհետև դիմացը պահանջ դնող չկա, որ պետք է լինի։
Սրբագրել բոլոր կառույցները, աչք չփակել աչք հանողների և դրանց հովանավորների վրա»։