Արթիկում շինաշխատանքների ժամանակ հսկայական ու գունագեղ որմնանկար է հայտնաբերվել
Արթիկի կենտրոնական հատվածում գտնվող շինության պատը շինարարները քանդել և անակնկալի են եկել, գրում է Armtimes.com-ը: Թափվող ծեփոնների տակից ոչ թե ճաքճքված քարեր են բացվել, այլ հսկայական որմնանկար՝ վառ ու պայծառ գույներով: Այնպիսի թարմությամբ, ասես հենց նոր է նկարիչն աշխատանքն ավարտել: Որմնանկարում գյումրեցու հագուկապով երաժիշտները նվագում են, տարազներով աղջիկներն ու տղաներն էլ՝ պարում: Բանվորները, երբ պատին ամրացված կառուցատարրերն ու փայտե պատվարը հեռացրել են, հաստ կտորի շերտ են նկատել դրանց տակ: Դա էլ են քանդել և տակից երևացել է որմնանկարը: Տարածքի սեփականատերը՝ Հայկազ Հակոբյանը, նախ, ցանկացել է պատը քանդել, հետո նկարչի են հրավիրել տարածք, որ գա ու ուսումնասիրի, գուցե հնարավոր լինի հասկանալ, թե ով և երբ է նկարել: Որևէ բան չի պարզվել: Անգամ հնաբնակներն ու այն մարդիկ, ովքեր երիտասարդ հասակում, երբ տարածքը գործել է որպես երիտասարդական բար-սրճարան, հաճախ են եղել այնտեղ, երբեք նման որմնանկար չեն տեսել: Նրանցից միայն մեկ՝ տիկին Վարդիթերը, երբ տեսել է որմնանկարը, միանգամից հիշել է, որ այն իրեն ծանոթ է 70-ականներից, սանէպիդում աշխատած տարիներին, երբ այցելել է սրճարան, տեսել է: Ասել է՝ շատերին էր այս որմնանկարն այդ տարիներին գրավում, սրճարան բերում: «72 թվից էս շենքը կա, ու նկարն եղել է: Ես տեսել եմ: Էդ ժամանակ էլ ըսպես էր: Բայց թե ով է նկարել, չգիտեմ, ոչ էլ իմացել եմ էն ժամանակ: Բայց հետո ո՞վ է փակել, ինչի՞ է փակել, ի՞նչ նպատակով, չգիտեմ»,- պատմել է նա: Վարդիթերը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
114Երեկ, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
12922.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16321.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14121.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
14521.04.2024, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
16921.04.2024, 00:30