Ողբերգական վթարին զոհ են գնացել հայրը, մայրը, մորաքույրը և 3 տարեկան երեխան
Այսօր դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ժամը 17:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 335-րդ կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, բախվել են Scania մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարն ու ВАЗ 2107 մակնիշի 35 OQ 302 համարանիշի ավտոմեքենան: Աղբյուրը հայտնում է, որ վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է: Մահացածներից մեկը 3 տարեկան երեխա է և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածները ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը, մորաքույրը և երեխան: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողների հետ փորձում են հատուկ տեխնիկայի միջոցով դիերը դուրս բերել 07-ի միջից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 07-ը հաշվառված է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 26 շենքի բնակիչ, 30-ամյա Ծովակ Խաչատրյանի անվամբ: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30