«Խառնվածքներ». Արմեն Հյուսնունցը և Նարե Կարոյանը հանդես կգան Կամերային նվագախմբի հետ
![]() Սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը և դաշնակահար Նարե Կարոյանը համերգով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը: «Խառնվածքներ» խորագրով համերգային երեկոն կանցկացվի հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երեկոյի ընթացքում նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: «Երկու մենակատարներն ինձ հետ առաջին անգամ են հանդես գալիս, արդեն երկար ժամանակ էինք ցանկանում իրար հետ համագործակցել: Համերգային ծրագիրը շատ հետաքրքիր է, հնչելու են գործեր, որոնք հաճախ չեն կատարվում մեր երկրում: Կներկայացվի Փ. Հինդեմիթի Թեմա և չորս վարիացիաներ. Չորս խառնվածք ստեղծագործությունը: Ընդհանրապես, Հինդեմիթի գործերը շատ չեն կատարվում ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում, բայց նա շատ մեծ կոմպոզիտոր է: Կներկայացվի նաև Հ. Վիլա Լոբոսի Ֆանտազիա սոպրանո սաքսոֆոնի և նվագախմբի համար գործը»,- նշում է ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Համերգի ընթացքում կներկայացվեն նաև Ա. Հյուսնունցի Արիա և պար, Նորից գարուն գործերը: |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26
