Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Արցախ այցելած ռուս գրողը՝ Բաքվի «սև ցուցակում» հայտնվելու մասին

1936
Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 14:40
Արցախ այցելած ռուս գրողը՝ Բաքվի «սև ցուցակում» հայտնվելու մասին

Ռուս հայտնի գրող, թարգմանիչ և սցենարիստ Լյուդմիլա Ուլիցկայան մեկնաբանել է Արցախ այցելելուց հետո «սև ցուցակում» հայտնվելու՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի որոշումը:

Ուլիցկայան նշել է, որ հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեսերի և Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովայի հետ մտադիր էր մեկնել նաև Ադրբեջան, որպեսզի օգներ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում:

«Եթե դուք մեզ ներառում եք այդ «սև ցուցակում», ապա մենք չենք այցելի Ադրբեջան: Արդարության մասին խոսք անգամ չի կարող լինել: Ցավում եմ»,- նրա խոսքն է մեջբերում РБК-ն:

Ռուս գրողը հավելել է, որ չի ցանկանում մեկնաբանել իրավիճակը քաղաքական տեսանկյունից, իսկ Արցախ այցի միակ նպատակն է եղել բանակցությունների ճանապարհով հակամարտությունների կարգավորումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում» էին հայտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում Արցախ այցելած ռուսաստանցի կանայք: