«Դուք դեռ ընտրություն եք կատարում փուչ ու սևացած, կոտրած լոբի-ձավարի միջից». Մարի Բարսեղյան-Խանջյան
Գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանը կոչով դիմել է ՀՀ վարչապետին. «Երկրում վերջին օրերին քաղաքական կտրուկ շրջադարձը վարչապետին մղեց նոր նշանակումներ անելու՝ փոխելով նախարարներին, մարզպետերին և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը թեև շատ արագ կողմնորոշվեց կառավարության մեջ նախարարական պորտֆելները փոխելու, քաղաքական իրադրությունից ելնելով, ամբողջությամբ արդարացված էր, սակայն, ըստ էության, մայիսին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հապճեպ կազմեց կառավարությունը, շատերը քննադատեցին նրա կադրային նշանակումները, նույնիսկ, կառավարությունը «մանկապարտեզ» անվանեցին՝ նկատի ունենալով նորանշանակ նախարարների երիտասարդ և անփորձ լինելը: Այո՛, նախարարների զգալի մասը երիտասարդ ու պաշտոնավարման փորձ չունի: Կադրային նշանակումների այս իրողությունը շատերիս է մտահոգում: Անձամբ ես, այդ ոչ նպատակային նշանակումները փորձել եմ բացատրել իմ շրջապատի մարդկանց՝ ասելով, որ վարչապետը ժամանակի խիստ սղության մեջ հայտնվեց. նա վարչապետ ընտրվելուց մի շաբաթ անց պիտի մեկներ ՀԱՊԿ-ի համաժողովին, ապա՝ Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի հավաքին, հետևաբար, առանց կառավարության համալիր կազմի, նա չէր ընդունվի որպես ՀՀ վարչապետ՝ երկրի ղեկավար: Սակայն այս ընթացքում բավարար ժամանակ ուներ պարոն վարչապետն իրեն շրջապատելու խոհեմ, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, խիղճն ու ձեռքերը մաքուր հայորդիներով: Ես ամիսներ շարունակ մտմտում էի գրել և առաջարկել՝ որպես Սյունիքի մարզպետ մի մարդու, որն իր պրոֆեսիոնալ բարձր գիտելիքներով և աշխատանքային երկար տարիների մեծ փորձով այս կես տարվա ընթացքում և՛ Սյունիքի մարզը «կվերակենդանացներ» նախորդ բդեշխների տնտեսական թալանից և ավերածություններից, և՛ մարդականց մեջ կարթնացներ հպարտ սյունեցու հոգեբանությունն ու անպարտ մտածողությունը: Շառլի մահը, ապա Ֆրանկոֆոնիայի այս էյֆորիան, հաստատ կխլացնեին իմ ձայնը: Այսօր էլ, կարծես, ուշ է արդեն, քանի որ վարչապետը Սյունիքի մարզպետ է նշանակել նախկին փոխոստիկանապետին, որի ներկան ու անցյալը սերտաճած են պետական հանցավոր ռեժիմի հետ… Ի՞նչն է այս նշանակման հիմքում ընկած, պարո՛ն վարչապետ: Մարի Բարսեղյան-Խանջյան |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30