Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյան-Թրամփ հանդիպումը կկայանա առաջիկայում». Ջորջ Քենթ

694
Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 12:40
«Փաշինյան-Թրամփ հանդիպումը կկայանա առաջիկայում». Ջորջ Քենթ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա առաջիկայում: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը:

«Վստահ եմ, որ Թրամփի և Փաշինյանի հանդիպումը կկայանա մոտ ժամանակները, սակայն կոնկրետ ամսաթիվ և վայր չեմ կարող նշել»,- ասել է նա:

Ջորջ Քենթի խոսքով՝ Հայաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների երկկողմ հանդիպմանը վերաբերող հարցերը կքննարկվեն Հայաստան ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի ընթացքում: