Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Որքանո՞վ է ճիշտ երեխաների մշտական ներգրավվածությունը գյուղապետին հրաժարական պարտադրելու գործում». Ոսկան Սարգսյան

306
Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 16:30
«Որքանո՞վ է ճիշտ երեխաների մշտական ներգրավվածությունը գյուղապետին հրաժարական պարտադրելու գործում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տավուշի մարզի Ազատամուտի դպրոցում նորից դասադուլ է. երեխաները քայլում են դեպի Մայիսյան կամուրջին հարակից խաչմերուկ՝ միջպետական ավտոճանապարհը փակելու: Ամենևին չարդարացնելով Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի գործելակերպը՝ հարցնում եմ՝ որքանո՞վ է ճիշտ դասադուլը, երեխաների մշտական ներգրավվածությունը գյուղապետի հրաժարական պարտադրելու գործում: Վաղն էլ այդ երեխաներին կարող են ներգրավվել, օրինակ, դպրոցի տնօրենին կամ ուսմասվարին հրաժարական հարկադրելու գործում»: