«Իսկ ո՞վ պետք է պատասխան տա սևազգեստ մայրերին, Բուդաղյաններին, Ավետիսյաններին և մյուսներին». Արմեն Դանիելյան
432
Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 22:25
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իրական կյանքում ոչինչ չի սղագրվում, իսկ քաղաքականության մեջ առավել ևս... Անթույլատրելիի սահմանագիծը վազանցած ոչ մի պաշտոնյա չպետք է անպատիժ մնա: Հասարակության հույսն ու հավատը խորտակած իշխանության ներկայացուցիչները պետք է անպայմանորեն պատասխանատվության կանչվեն: Չէր կարող աղքատ երկրում լինել այդքան միլոնատեր պաշտոնյաներ... անթույլատրելի էր... Իսկ եթե դեռ ոմանց թվում է, թե կարող են թալանածը վայելել եվրոպաներում, ապա դա նրանց մանկական «դժբախտ» երազանքն է: Այ՛ո, դժբախտաբար ես տեսել եմ նման պաշտոնյաների: Տեսել եմ աստեղնային կյանքով ապրող պաշտոնյաների, որոնց թվում էր՝ պետությունն իրենք են: Իսկ պետությունն ես եմ, դուք եք, պետությունը մենք ենք՝ ժողովուրդն է: Սեփական ժողովրդին և հայրենիքն ավերած մարդն անարժեք է՝ բոլոր առումներով, իսկ պատասխանատվությունից խուսափող աճպարարները դժբախտ մարդիկ են: Այդպիսիք դժբախտ են բոլոր առումներով. նրանց համար չկա որևէ սրբություն՝ ծնող, ընտանիք, ընկերություն. նրանք իրենցից բացի ոչ մեկի չեն տեսնում: Այսօր այդ ձախողվածներից ոմանք այլևս պաշտոն չեն ուզում. նրանք «հեռանում են» Հայաստանից Եվրոպական Միությունում աշխատելու... Իսկ ավելի ճիշտ նրանք «խուսափում են» պատասխանատվությունից: Ստացվում է, որ շուրջ տաս տարի դատաիրավական համակարգը մասսայական բռնաբարումների ենթարկածն իրեն իրավունք է վերապահել խոսել ազնվության մասին: Երբեք. ոչինչ չի մոռացվել և չի մոռացվի...: Իսկ ո՞վ պետք է պատասխան տա մարդկանց՝ սևազգեստ մայրերին, Բուդաղյաններին, Ավետիսյաններին և մյուսներին իրենց «չապրած» կյանքի համար... Ո՞վ, հարցնում եմ... Հեշտ է խոսել ազնվության մասին, մինչդեռ դժվար է ապրել ազնիվ... Ոչ մեկ չկասկածի, որ ես հասնելու եմ Եվրոպա... մարդկանց հույսն ու հավատը «բռնաբարող» մեծամիտը չի կարող լինել ազնիվ, չի կարող և վերջ... Այսօր եկել է հատուցման պահը... պատասխան տալու պահը... և ոչ թե «թռնելու»... Իսկ այն դժբախտները, ովքեր ընդամենը ամիսներ առաջ իրենց «երջանիկ էին» համարում հայ մարդուն «դժբախտացնելով», պետք է հատուցեն: Բարդ է հիշել բոլոր այն ողբերգությունները, որոնց միջով անցել է հայ մարդը. նա աքսորվել է սեփական հողից, բայց մնացել է անպարտ, անկոտրում: Ամերիկացի նկարիչ և գրող Ռոքուել Քենտնը մի առիթով ասել է. «Հայաստանը հրաշքների երկիր է: Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ է հնարավոր հանդիպել ամենից շատ հրաշքների, ես ամենից առաջ կտայի Հայաստանի անունը…Ակամա ապշում ես, որ աշխարհի այս փոքր անկյունում կարելի է հանդիպել այնպիսի հուշարձանների ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են դառնալ ամբողջ աշխարհի զարդն ու հպարտությունը: Թող երիցս փառավորյալ լինի հողը հայկական, տաղանդների օրրանը, մեծ սխրանքների օրրանը»: Հ.Գ. Ժողովուրդը, որը չի ցանկանում մահանալ, երբեք չի մահանա...»: